Հավակնորդների մրցաշարի ուղեգիր նվաճելու համար պայքարը սկսվելու է մայիսի 17-ին Մոսկվայում:
ՖԻԴԵ-ի Գրան Պրիները բաղկացած են լինելու չորս մրցաշարից, որոնցում հաջորդ տարվա հավակնորդների մրցաշարի ուղեգիր նվաճելու համար կպայքարեն 22 շախմատիստ: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 800 հազ. եվրո:
Մինչեւ մայիսի 30-ը Մոսկվայում լավագույնի կոչման համար պայքարելու է նաեւ Լեւոն Արոնյանը: Գրան Պրիի առաջին փուլում հանդես է գալու եւս 15 շախմատիստ:
Գրան Պրին ընթանալու է նոկաուտ համակարգով, կայանալու է երկու դասական պարտիա, հաղթողին չորոշելուց հետո շախմատիստները կանցկացնեն թայ-բրեյք:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: