Հունիս 01, 2025
3482 դիտում

Վերջին շրջանում Արոնյանի վատագույն արդյունքը ՖԻԴԵ-ի աղյուսակում


Լուսանկարը` gibchess.com


ՖԻԴԵ-ն հրապարակել է այս ամսվա լավագույն շախմատիստների վարկանշային աղյուսակը:

Լեւոն Արոնյանը նահանջել է երկու հորիզոնականով եւ այժմ 2761 միավորով ընթանում է 12-րդ տեղում:

Հայաստանի հավաքականի շախմատիստներից աղյուսակում տեղ են գտել նաեւ Գաբրիել Սարգսյանը (52-րդ տեղ) եւ Հրանտ Մելքումյանը (88-րդ տեղ):

Ինչպես միշտ, առաջին հորիզոնականը վստահ գլխավորում է Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, որի անհատական վարկանիշը 2845 է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին