Շախմատը բավական եկամտաբեր է, եթե մարզիկները հանդես են գալիս ուժեղագույն մրցաշարերում ու հաղթանակներ գրանցում:
Worldchess.com կայքը ներկայացրել է 2018 թվականին շախմատիստների եկամուտները: Կայքի հաշվարկով նախորդ տարի կայացել է 32 խոշոր մրցաշար ու ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմել է 4 մլն 865 հազ եվրո: Մրցումային օրերի քանակը 246 է եղել:
Աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենը, որը կրկին կարողացավ պաշտպանել իր տիտղոսը, 745, 211 եվրո է վաստակել: 2-րդն իր եկամտով ՖԻԴԵ-ի 2-րդ համար Ֆաբիանո Կարուանան է 719,476 եվրոյով: Գումարի մեծ մասը նրանք վաստակել են Աշխարհի չեմպիոնական մրցամարտում: 3-րդը Հիկարու Նակամուրան է՝ 229,609:
Լեւոն Արոնյանն իր վաստակած գումարի չափով 7-րդն է 159, 411 եվրոյով:
Արոնյանից առաջ են նաեւ Շահրիար Մամեդյարովը, Սերգեյ Կարյակինը եւ Յու Վենյուն:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: