Նոյեմբեր 27, 2024
5325 դիտում

Grand Chess Tour-ում այս տարի Արոնյանը զբաղեցրել է 4-րդ տեղը


Լուսանկարը` Grand Chess Tour


Լոնդոնում ավարտվել է Grand Chess Tour-ի վերջին փուլը՝ London Chess Classic-ը, որն այս տարի անցկացվում էր նոր համակարգով:

Հաղթողները որոշվել են թայ-բրեյքում: Երրորդ տեղի համար պայքարում Լեւոն Արոնյանը պարտվել է Ֆաբիանո Կարուանային: Հաղթողի կոչումը նվաճել է Հիկարու Նակամուրան, որն ուժեղ է եղել Մաքսիմ Վաշյե-Լագրավից:

Այսպիսով, Արոնյանը 26 միավորով Grand Chess Tour-ում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը՝ վաստակելով 135 հազար դոլար:

Կազմակերպիչները նշել են, որ հաջորդ տարի անցկացնելու են երկու դասական եւ չորս արագ ու բլից շախմատի մրցաշար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին