Լոնդոնում շարունակվող Chess Classic-ի 2-րդ տուրում Լեւոն Արոնյանն ու Մաքսիմ-Վաշիե Լագրավը կրկին ոչ-ոքի են խաղացել:
Այս անգամ գրոսմայստերների պարտիան շարունակվել է մինչեւ 58-րդ քայլը: Միավորը կիսել է նաեւ մյուս զույգը՝ Ֆաբիանո Կարուանան եւ Հիկարու Նակամուրան:
Դեկտեմբերի 13-ին կայանալու են արագ եւ կայծականային շախմատի պարտիաները: Եզրափակիչը եւ 3-րդ տեղի համար մրցախաղը դեկտեմբերի 15-17-ին են:
Լոնդոնյան ՖԻԴԵ-ի բաց մրցաշարում Հրանտ Մելքումյանը 3-րդ տեղում է ընթանում: Նա 3,5 միավոր ունի իր ակտիվում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: