Մեկնարկել է London Chess Classic ավանդական մրցաշարը, որում հանդես են գալիս 4 շախմատիստներ, այդ թվում՝ Լեւոն Արոնյանը:
Նոկաուտ համակարգով անցկացվող մրցաշարի կիսաեզրափակչում հայ գրոսմայստերի մրցակիցը ֆրանսիացի Մաքսիմ-Վաշիե Լագրավն էր: Google-ի գլխավոր գրասենյակում ընթացող մրցաշարում շախմատիստները 74-րդ քայլին ոչ-ոքի են գրանցել:
Խաղաղ ելք է ունեցել նաեւ Ֆաբիանո Կարուանա- Հիկարու Նակամուրա պարտիան: Այսօր եւս շախմատիստները դասական շախմատի հանդիպում են անցկացնելու: Զույգերի հաղթողները միմյանց հանդիպելու են եզրափակչում, իսկ պարտվողները պայքարելու են 3-րդ տեղի համար:
Դեկտեմբերի 13-ին կայանալու են արագ եւ կայծականային շախմատի պարտիաներ: Եզրափակիչը եւ 3-րդ տեղի համար մրցախաղը դեկտեմբերի 15-17-ին են:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: