Ապրիլ 26, 2024
6428 դիտում

Հայտնի են London Chess Classic-ի բոլոր մասնակիցները


Լուսանկարը` Grand Chess Tour


Սենթ Լուիսում կայացած Սինքֆիլդի գավաթի ավարտից հետո հայտնի են դարձել այն չորս շախմատիստի անունները, ովքեր իրավունք են ստացել մասնակցել London Chess Classic-ին:

Grand Chess Tour-ի բոլոր մրցաշարերում առավելագույն միավորներ հավաքածներն առաջին անգամն են մասնակցելու նոր ձեւաչափով Լոնդոնի մրցաշարին:

Grand Chess Tour-ում առաջին տեղը գրավել է Հիկարու Նակամուրան, որին հաջորդել են Լեւոն Արոնյանն ու Մաքսիմ Վաշյե-Լագրավը:

Երեկ կայացած թայ-բրեյքում Ֆաբիանո Կարուանան հաղթել է Ուեսլի Սոյին ու միացել այս երեք շախմատիստին:

Նրանք դեկտեմբերի 11-17-ը Լոնդոնում մասնակցելու են շարքի եզրափակչին: Այն կայանալու է նոկաուտ համակարգով. նախ ընթանալու են կիսաեզրափակիչ պարտիաները, ապա եզրափակիչները: Մրցանակային ֆոնդը կազմելու է 300,000 դոլար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին