Ապրիլ 27, 2024
6713 դիտում

Սինքվիլդի գավաթի 5-րդ տուրում գրանցվել են միայն ոչ-ոքիներ


Լուսանկարը` norwaychess.no


Սինքվիլդի գավաթի խաղարկությունում երեկ կայացել են 5-րդ տուրի պարտիաները:

Բոլոր հանդիպումներում գրանցվել են ոչ-ոքի հաշիվներ: Լեւոն Արոնյանը միավորները կիսել է Վիշվանաթան Անանդի, Մագնուս Կարլսենը՝ Ուեսլի Սոյի, Մաքսիմ Վաշյե-Լագրավը՝ Ֆաբիանո Կարուանայի հետ:

 

Կեսական միավոր են վաստակել նաեւ Սերգեյ Կարյակինն ու Ալեքսանդր Գրիշչուկը, Հիկարու Նակամուրան ու Շահրիար Մամեդյարովը:

 

5 գրոսմայստեր վաստակել է 3-ական միավոր, լրացուցիչ ցուցանիշներով աղյուսակը շարունակում է գլխավորել Արոնյանը:

 

Այսօր մրցաշարում հանգստյան օր է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին