ՖԻԴԵ-ն ներկայացրել է այս ամսվա վարկանշային աղյուսակը:
Լեւոն Արոնյանը կրկին դուրս է մնացել տասնյակից ու 2764 միավորով զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը:
Հայ շախմատիստներից ուժեղագույնների թվում են եւս երեքը: Գաբրիել Սարգսյանը 59-րդն է (2680), Հրանտ Մելքումյանը՝ 2662 միավորով 82-րդն է, Վլադիմիր Հակոբյանը՝ 97-րդը (2665):
Աղյուսակը շարունակում է գլխավորել Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), որն իր ակտիվում ունի 2843 միավոր:
Կանանց աղյուսակում Էլինա Դանիելյանը 53-րդն է, Լիլիթ Մկրտչյանը՝ 70-րդը:
Պատանիներից միանգամից 4 հայ շախմատիստներ են լավագույնների թվում: Նրանցից ամենաբարձր՝ 23-րդ տեղում Հայկ Մարտիրոսյանն է, նրան հաջորդում են Մանուել Պետրոսյանը (32), Արամ Հակոբյանը (36) եւ Շանթ Սարգսյանը (74):
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: