Ապրիլ 20, 2024
8083 դիտում

Զավեն Անդրիասյան. Դանիելյանը կարող է ԵԱ-ում մրցանակային տեղ գրավել


Զավեն Անդրիասյանը
Զավեն Անդրիասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Էլինա Դանիելյանը Եվրոպայի անհատական առաջնությունում ունի 5,5 միավոր ու առաջատարից հետ է ընդամենը կես քայլով:

Կանանց հավաքականի մարզիչ Զավեն Անդրիասյանը կարծիք է հայտնել, որ հայ շախմատիստուհին լավ շանսեր ունի մրցանակային տեղ գրավելու համար:

«Էլինան լավ է պատրաստվել այս առաջնությանը: Նա նաեւ տղամարդկանց ԵԱ-ում էր հանդես եկել, բայց անհաջող: Դա էլ ինչ-որ տեղ օգնեց նրան, որպեսզի ավելի հավաքված հանդես գա այս պայքարում: Առաջնությունում կայանալու է վերջին երեք տուրը, որոնք անչափ կարեւոր են: Կարծում եմ, որ Էլինան կարող է տեղ գտնել լավագույն եռյակում, իսկ եթե դա նրան չհաջողվի, ապա կկարողանա Աշխարհի գավաթի ուղեգիր նվաճել»,-ասել է Անդրիասյանը:

Աշխարհի գավաթի ուղեգիր կարող են նվաճել այն շախմատիստուհիները, ովքեր Եվրոպայի առաջնությունում ելույթը կավարտեն առաջին 14 հորիզոնականներում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին