Փետրվար 20, 2026
5774 դիտում

«Armenian Eagles»-ը դարձել է Pro Chess League մրցաշարի հաղթող


Լուսանկարը` Արտակ Մանուկյան


Հայաստանը ներկայաղնող «Armenian Eagles» թիմը Սան Ֆրանցիսկոյում դարձել է Pro Chess League մրցաշարի հաղթող:

«Armenian Eagles»-ը ընդգրկված է եղել Արեւելյան ենթախմբում, որտեղ գրավել է առաջին տեղն ու իրավունք ստացել մասնակցել եզրափակչին:

Այստեղ Զավեն Անդրիասյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Կարեն Գրիգորյանը եւ Արտակ Մանուկյանը կարողացել են հաղթել չինական «Chengdu Pandas»-ին ու նվաճել ոսկե մեդալներ:

Հաղթող թիմը կազմակերպիչների կողմից ստացել է նաեւ 20 հազար դոլար: Pro Chess League մրցաշար-ը կազմակերպվում է Chess.com շախմատային կայքի կողմից:

Մեր ընտրանին