London Chess Classic-ի 3-րդ տուրի բոլոր պարտիաները եւս ավարտվել են ոչ-ոքի հաշիվներով:
Երկրպագուները դժգոհում են, թե ականատես են լինում անհետաքրքիր հանդիպումների, իսկ շախմատիստները չեն փորձում պայքարել մինչեւ վերջ: Բոլոր մասնակիցներն իրենց ակտիվում ունեն 1,5-ական միավոր:
Սերգեյ Կարյակինի հետ միավորները կիսելուց հետո Լեւոն Արոնյանը խոստովանել է, որ ոչ-ոքի հաշիվ համաձայնեցնելը պետք է արգելել:
«Սակայն քանի որ նման օրենք չկա, ապա ես իրավունք ունեմ ոչ-ոքի առաջարկել մրցակցիս: Վաղ թե ուշ մասնակիցներից մեկը կցանկանա սրություն հաղորդել խաղին, ռիսկի կդիմի, ու մրցաշարում ինչ-որ բան կփոխվի: Այդ ժամանակ ինչպես շախմատիստները, այնպես էլ երկրպագուներն արդյունք կտեսնեն»,-ասել է Արոնյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: