Մայիս 13, 2025
11712 դիտում

Շախմատի Աշխարհի չեմպիոնական մրցամարտը կայանալու է Լոնդոնում


Լուսանկարը` theguardian.com


Շախմատի Աշխարհի չեմպիոնական մրցամարտը կայանալու է 2018 թվականի նոյեմբերի 9-28-ը Լոնդոնում:

Այդ մասին հայտարարվել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում կայացած հանդիսավոր երեկոյի ժամանակ:

Մրցաշարը «Մեծ Բրիտանիայում շախմատային տարվա» միջոցառումների շարքում  վերջինն է լինելու:

Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի մրցակիցը որոշվելու է հավակնորդների մրցաշարի ավարտից հետո: Այն կայանալու է մարտի 10-28-ը Բեռլինում:

Լեւոն Արոնյանը հավակնորդերում հանդես գալու իրավունքը վաստակել է Աշխարհի Գավաթում տարած հաղթանակի շնորհիվ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին