Այսօր Կրետեում կկայանա Եվրոպայի շախմատի թիմային առաջնության վերջին տուրը:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը 9-րդ տուրում Սերբիայի դեմ կխաղա առանց առաջատար Լեւոն Արոնյանի: Նրան առաջին խաղատախտակի վրա կփոխարինի Սերգեյ Մովսիսյանը, որը կմրցի Իվան Իվանիշեւիչի հետ:
Կկայանան նաեւ Գաբրիել Սարգսյան-Միլոշ Պերունովիչ, Հրանտ Մելքումյան-Ալեքսանդր Ինջիչ եւ Հովհաննես Գաբուզյան-Նիկոլա Սեդլակ պարտիաները:
Կանանց ընտրանին մրցելու է առաջատար Ռուսաստանի հետ: Էլինա Դանիելյանը կհանդիպի Ալեքսանդրա Կոստենյուկին, Լիլիթ Մկրտչյանը՝ Վալենտինա Գունինայի:
Կմրցեն նաեւ Լիլիթ Գալոյանն ու Օլգա Գիրյան, ինչպես նաեւ Մարիա Գեւորգյանն ու Ալեքսանդրա Գորյաչկինան:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: