Հունիս 07, 2025
4522 դիտում

Արոնյան. Անչափ երջանիկ եմ, որ կխաղամ հավակնորդների մրցաշարում


Լուսանկարը` Twitter

Լուսանկարը` Twitter


Թբիլիսիում երեկ Աշխարհի գավաթի կիսաեզրափակչում Լեւոն Արոնյանն ու Մաքսիմ Վաշիե-Լագրավն երկրագուներին հետաքրքիր ու չափազանց լարված դիմակայություն պարգեւեցին:

Բարեբախտաբար, արմագեդոն պարտիան ավարտվեց հայ շախմատիստի հաղթանակով, որը եզրափակչում մրցելու է չինացի Դին Լիրենի հետ:

Հաղթանակից հետո հայ շախմատիստը խոստովանել է, որ անչափ երջանիկ է հավակնորդների մրցաշարում հանդես գալու իրավունք վաստակելու համար: Շախմատիստը Հայաստանի անկախության օրը երջանկացրել է նաեւ իր հայրենակիցներին:

«Թայ-բրեյքին հատուկ չեմ պատրաստվել, պարպազես պետք է կարողանաս նման իրավիճակներում հավատալ ինքդ քեզ: Երկուսս էլ նյարդերի հետ կապված խնդիրներ ունեինք: Մահման պարտիայում Վաշիե-Լագրավն ընտրեց սեւ խաղաքարերն ու ոչ-ոքիի իրավունքը: Այդ արդյունքին հասնելը շատ հեշտ էր»,- ասել է Արոնյանը:

Սեպտեմբերի 30-ին նշանակված է շախմատիստի հարսանիքը: Նա կատակով նշել է,  որքան երկար մնա Թբիլիսիում, ավելի քիչ կզբաղվի կազմակերպչական հարցերով:

Աշխարհի Գավաթի եզրափակչի առաջին պարտիան մեկնարկելու է սեպտեմբերի 23-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին