Հունիս 07, 2025
9381 դիտում

Արոնյանն Աշխարհի գավաթի եզրափակչում ու հավակնորդների մրցաշարում է


Լուսանկարը` tbilisi2017.fide.com


Թբիլիսիում ընթացող Աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում Լեւոն Արոնյանն ու Մաքսիմ Վաշիե-Լագրավն իսկական կենաց-մահու կռիվ են տվել:

Մինչ Հայաստանում տոնում էին երկրի անկախության 26-ամյակը, հարեւան Վրաստանում Արոնյանը պայքարում էր հավակնորդների մրցաշարի ուղեգրի համար:

 

Գրոսմայստերները թայ-բրեյքի արագ ու կայծակնային շախմատի 8 պարտիաներից 6-ում ոչ-ոքի են խաղացել, մեկական անգամ էլ հաղթանակ տարել:

 

Հաղթողը որոշվել է արմագեդոնում: Արոնյանի նյարդերն ավելի ամուր են եղել: Նա սպիտակներով հաղթել է ու դուրս եկել եզրափակիչ`ապահովելով հավակնորդների մրցաշարում մասնակցությունը:

 

Աշխարհի գավաթի մրցանակային ֆոնդը 1 մլն 600 հազ. դոլար է կազմում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին