Լեւոն Արոնյանը Գրան Պրիում շարունակում է միավորները կիսել մրցակիցների հետ:
Շարժայում ընթացող մրցաշարի 4-րդ տուրում Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Ռուսաստանը ներկայացնող Ալեքսանդր Ռյազանցեւի հետ: Այժմ հայ շախմատիստը 2 միավորով ընթանում է 13-րդ տեղում:
5-րդ տուրում Արոնյանն ուժերն է չափելու առաջատար Մաքսիմ Վաշյե-Լագրավի (Ֆրանսիա) հետ:




















