Հունիս 23, 2025
4189 դիտում

Զավեն Անդրիասյանը Հայաստանի առաջնությունում ընթանում է 1-ին տեղում


Զավեն Անդրիասյանը
Զավեն Անդրիասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի տղամարդկանց ու կանանց շախմատի առաջնություններում կայացել են 3-րդ տուրի պարտիաները:

Զավեն Անդրիասյանը Հովիկ Հայրապետյանի նկատմամբ տոնած հաղթանակի շնորհիվ վաստակել է 2,5 միավոր ու բարձրացել մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնական:

2-ական միավոր ունեն Արման Փաշիկյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը: Փաշիկյանը ոչ-ոքի է խաղացել Տիգրան Պետրոսյանի հետ, իսկ Հովհաննիսյանը՝ Մանուել Պետրոսյանի:

Կանանց առաջնությում էլ շարունակում է վստահ հանդես գալ Մարիա Գեւորգյանը, նա 3-րդ անընդմեջ հաղթանակն է տոնել: Այս անգամ Գեւորգյանը հաղթել է Նարինե Գասպարյանին:  Սուսաննա Գաբոյանն ու Արփինե Գրիգորյանն էլ զբաղեցնում են 2-րդ ու 3-րդ տեղերը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին