Հուլիս 10, 2025
5700 դիտում

Արագ շախմատի ԱԱ-ում հայերն անհաջող են ելույթ ունեցել


Լուսանկարը` Մեդիամաքս


Բեռլինում հայտնի են դարձել արագ շախմատի Աշխարհի առաջնության մրցանակակիրները:

Կրկին հավասարը չի ունեցել Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), նա 15 տուրերում վաստակել է 11,5 միավոր ու անհասանելի դարձել մրցակիցների համար: 2-րդ տեղը 10,5 միավորով զբաղեցրել է ռուս Յան Նեպոմնյաշնին:

Իսկ ահա առաջնությանը մասնակցած 3 հայ գրոսմայստերներն էլ անհաջող են ելույթ ունեցել: Վլադիմիր Հակոբյանը բավարարվել է 35-րդ տեղով, Լեւոն Արոնյանը՝ 43-րդ, իսկ Տիգրան Պետրոսյանը՝ 56-րդ:

Այսօր էլ մեկնարկելու է բլիցի Աշխարհի առաջնությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին