Հունիս 08, 2025
6727 դիտում

Վրոցլավի մրցաշարում Լիլիթ Մկրտչյանն ընթանում է 3-րդ տեղում


Լուսանկարը` chesspro.ru


Լեհական Վրոցլավ քաղաքում ընթանում է Քրիստինա Հոլուջ-Ռադիկովսկայի շախմատի մրցաշարը, որին մասնակցում են 10 շախմատիստուհիներ:

Հայաստանն այստեղ ներկայացնում է Լիլիթ Մկրտչյանը: Մրցաշարի 7-րդ տուրում Մկրտչյանն ոչ-ոքի է խաղացել Կարինա Հորովսկայի (Լեհաստան) հետ:

Հայ շախմատիստուհին վաստակել է 4 միավոր ու ընթանում է 3-րդ հորիզոնականում: Մրցաշարային աղյուսակը 5,5 միավորով գլխավորում է լեհ Յոլանտա Զավադսկան:

8-րդ տուրում Մկրտչյանն ուժերն է չափելու Քրիստինա-Ադել Ֆոիսորի (Ռումինիա) հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին