Հուլիս 12, 2025
7424 դիտում

Բրազիլիայի արագ շախմատի մրցաշարում լավագույնը հայերն են եղել


Լուսանկարը` Facebook


Բրազիլիայի Սան Խոսե դուս Կամպուս քաղաքում կայացած արագ շախմատի միջազգային խոշոր մրցաշարում չափազանց հաջող են հանդես եկել հայ շախմատիստները:

Բրազիլիան ներկայացնող Արմեն Պրուդյանն ու Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը կանգնել են պատվոհարթակի 1-ին ու 2-րդ աստիճաններին:

Պրուդյանը 100 տոկոսանոց արդյունավետությամբ է հանդես եկել ու ոչ մի միավոր չի տվել մրցակիցներին: Նա 7 հնարավորից վաստակել է 7 միավոր ու միանձնյա դարձել մրցաշարի հաղթող: Մխիթարյանն էլ իր ակտիվում ունեցել է 6,5 միավոր ու նվաճել է 2-րդ մրցանակը:

Մրցաշարին մասնակցել են մոտ 150 շախմատիստներ Բրազիլիայից, Բոլիվիայից, Պարագվայից, Արգենտինայից ու Հոլանդիայից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին