Դեկտեմբեր 16, 2025
5686 դիտում

Արագ շախմատը հավակնում է ընդգրկվել ձմեռային Օլիմպիադայի ծրագրում


Լուսանկարը` Մեդիամաքս


Այս տարվա հունիսի 19-ին ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը հանդիպելու է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախին:

Ինչպես հայտնել է Իլյումժինովը, նախատեսվում է արագ շախմատը ներառել ձմեռային Օլիմպիական խաղերի ծրագրում:

«Այս հարցը ես քննարկելու եմ Բախի հետ առաջիկա հանդիպման ժամանակ: Վստահ եմ, որ մենք կկարողանանք արագ շախմատը ներառել ձմեռային խաղերում: Ազգային Օլիմպիական կոմիտեներից մենք ավելի քան 100 ստորագրություն ենք հավաքել, որոնք տալիս են իրենց համաձայնությունը շախմատը Օլիմպիական մարզաձեւ դարձնելու հարցում: Ես զրուցել եմ նաեւ ձմեռային մարզաձեւերի ղեկավարների հետ ու նրանք էլ են դրական տրամադրված»,- ասել է ՖԻԴԵ-ի նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին