Դեկտեմբեր 12, 2025
329 դիտում

IBA-ի ԱԱ-ի կիսաեզրափակչում Հայաստանը կունենա հինգ բռնցքամարտիկ


Լուսանկարը` IBA


Դուբայում շարունակում է ընթանալ IBA-ի Աշխարհի առաջնությունը, որտեղ արդեն հայտնի են կիսաեզրափակչի մասնակիցները։

Հայաստանի հավաքականից այս փուլի ուղեգիր ձեռք է բերել 5 բռնցքամարտիկ, ովքեր ապահովել են առնվազն բրոնզե մեդալներ։

 

Քառորդ փուլում հաղթանակ են տոնել Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (67 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ)  եւ Դավիթ Չալոյանը (+92 կգ)։ Կիսաեզրափակիչները կկայանան այսօր։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին