Դեկտեմբեր 09, 2025
169 դիտում

Հայաստանի 6 բռնցքամարտիկ IBA-ի Աշխարհի առաջնության քառորդ փուլում է


Լուսանկարը` IBA


Դուբայում շարունակում է ընթանալ IBA-ի կազմակերպած Աշխարհի առաջնությունը։

Հայաստանի հավաքականի վեց բռնցքամարտիկ երեկ նվաճել է քառորդ եզրափակչի ուղեգիր։

 

1/8 եզրափակչում հաղթանակ են տոնել Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Արթուր Բազեյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (67 կգ), Արտուշ Հովհաննիսյանը (80 կգ), Նարեկ Մանասյանն (92 կգ) ու Դավիթ Չալոյանը (+92 կգ)։

 

Այսօր նույն փուլում ելույթ կունենա Հայաստանի եւս 5 ներկայացուցիչ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին