Դուբայում ընթացող Աշխարհի առաջնության մեկնարկային օրը հաջող է եղել Հայաստանի հավաքականի բոլոր 3 բռնցքամարտիկների համար։
Մինչեւ 71 կգ քաշային կարգում Արարատ Հարությունյանը վստահ հաղթանակ է տարել Ինդոնեզիայի ներկայացուցիչ Ալֆինո Ցեզարի նկատմամբ։ Հաղթանակ է շնորհվել նաեւ Վախթանգ Հարությունյանին (75 կգ) ու Նարեկ Մանասյանին (92 կգ), որոնց մրցակիցները կշռման արարողության ժամանակ ավել քաշի պատճառով չեն կարողացել ռինգ դուրս գալ։
Այսօր մինչեւ 67 կգ քաշային կարչգում ելույթ են ունենալու Հովհաննես Բաչկովը եւ Արմեն Մաշակարյանը, իսկ մինչեւ 80-ում՝ Արտուշ Հովհաննիսյանը։
Աշխարհի առաջնությանը մասնակցում է 108 երկրի 428 բռնցքամարտիկ: Առաջնության մրցանակային ֆոնդը 8 մլն դոլար է։





















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: