Դեկտեմբեր 04, 2025
181 դիտում

Հովհաննես Բաչկովը կմասնակցի Աշխարհի առաջնությանը


Լուսանկարը` IBA


Դուբայում մեկնարկած բռնցքամարտի Աշխարհի առաջնությանը կմասնակցի նաեւ Հովհաննես Բաչկովը, թեեւ Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում չի եղել։

IBA-ն հնարավորություն է տվել IBA PRO գոտին նվաճած մարզիկներին նույնպես ելույթ ունենալ ԱԱ-ում։ Մինչեւ 67 կգ քաշային կարգում հանդես կգա 2 հայ մարզիկ, կմասնակցի նաեւ Արմեն Մաշակարյանը, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի եւ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը վերջին շրջանում ուժերը փորձում է պրոֆեսիոնալ ռինգում եւ 8 մենամարտից նույնքան հաղթանակ ունի գրանցած։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին