Դեկտեմբեր 04, 2025
267 դիտում

8 մլն դոլար մրցանակային ֆոնդով ԱԱ-ում այսօր պայքարի մեջ կմտնի 3 հայ բռնցքամարտիկ


Լուսանկարը` Մեդիամաքս


Դուբայում կայացել է բռնցքամարտի Աշխարհի առաջնության վիճակահանությունը:

Մրցումային առաջին օրը Հայաստանը կունենա 3 ներկայացուցիչ։ Մինչեւ 71 կգ քաշային կարգում Արարատ Հարությունյանը կմրցի Ինդոնեզիայի ներկայացուցիչ Ալֆինո Ցեզարի հետ, Վախթանգ Հարությունյանը (75 կգ) կհանդիպի նիգերացի Աբդուլ Բակի Ադամոուի հետ, իսկ Նարեկ Մանասյանը (92 կգ)՝ Կուկի կղզիներից Մայքլ Շուստերի:

Աշխարհի առաջնությանը մասնակցում է 108 երկրի 428 բռնցքամարտիկ: Առաջնության մրցանակային ֆոնդը 8 մլն դոլար է, հաղթողները ստանալու են 300 հազ. դոլար, իսկ 2-3-րդ մրցանակակիրները՝ 150 ու 75 հազ.։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին