Նոյեմբեր 27, 2025
87 դիտում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականն ԱԱ-ին մասնակցելու է ամբողջական կազմով


Լուսանկարը` Մեդիամաքս


Դեկտեմբերի 2-13-ը Դուբայում կայանալիք բռնցքամարտի Աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականը մասնակցելու է ամբողջական կազմով:

Ռուդիկ Մկրտչյանը թիմի կազմում ընդգրկել է 13 բռնցքամարտիկի, հայտնում է Հայաստանի ֆեդերացիան: ԱԱ-ում ելույթ են ունենալու Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Դավիթ Եգորյանը (54 կգ), Ժիրայր Սարգսյանը (57 կգ), Արթուր Բազեյանը (60 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Արմեն Մաշակարյանը (67 կգ), Արարատ Հարությունյանը (71 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Արտուշ Հովհաննիսյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), Նարեկ Մանասյանն (92 կգ) ու Դավիթ Չալոյանը (+92 կգ):

Ըստ IBA-ի՝ առաջնությանը մասնակցելու են 95 երկրի մարզիկներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին