2021 թվականի Աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը դեկտեմբերի 2-13-ը Դուբայում կայանալիք ԱԱ-ին ոչ միայն մասնակցելու է, այլ նաեւ փորձելու է հասնել հաղթանակի:
Գերծանր քաշային բռնցքամարտիկն այդ մասին հայտնել է IBA-ի հետ զրույցում:
«2021 թվականին Բելգրադում ԱԱ-ում արծաթ մեդալ նվաճելուց հետո հասկացա, թե փորձը որքան կարեւոր է նման խոշոր մրցաշարերին պատրաստվելուց առաջ: Այս առաջնությանն ավելի գիտակցված եմ մոտեցել, ավելի մեծ ուշադրություն դարձրել մարտավարությանը, ֆիզիկական ու հոգեբանական պատրաստվածությանը, վերլուծել մրցակիցներիս: Դուբայ եմ մեկնելու միայն հաղթանակի համար»,- ասել է բռնցքամարտիկը:
Նա խոստովանել է, որ իր ամենաբարդ մրցակիցը եղել է Մարկ Պետրովսկին, որի հետ մրցել են ԱԱ-ի եզրափակչում. «Այդ մենամարտն իսկական փորձություն էր, այն անցավ լարված պայքարում ու հաղթանակին շատ մոտ էի: Այդ դիմակայությունն ինձ համար որոշիչ դարձավ, դրանից հետո ավելի պահանջկոտ դարձա, սկսեցի շատ աշխատել ու խորը մտածել»:




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: