Նոյեմբեր 24, 2025
266 դիտում

39 տարեկանում մահացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը


Լուսանկարը` latimes.com


Մաշկի քաղցկեղի դեմ 2 տարվա պայքարից հետո 39 տարեկանում մահացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանը ծնվել է 1986 թվականի մայիսի 1-ին Երեւանում, մանկությունն անցել է ԱՄՆ-ում, որտեղ էլ սկսել է զբաղվել բռնցքամարտով: Նա հեռանկարային բռնցքամարտի էր ու 2004 թվականին Աթենքի Օլիմպիական խաղերում ներկայացրել է ԱՄՆ-ը: Դրանից հետո սիրողական բռնցքամարտից տեղափոխվել է պրոֆեսիոնալ ու պայմանագիր կնքել Top Rank Boxing փրոմոութերական ընկերության հետ: 3 անգամ հնարավորություն է ստացել պայքարել չեմպիոնական գոտու համար: 

Պրոֆեսիոնալ ռինգում 34 անպարտելի մենամարտ է ունեցել ու արդարացրել իր «Մղձավանջ» մականունը: 

Մարտիրոսյանի երկար տարիներ մարզիչ ու ընկեր Ռոմա Քալանթարյանը նրա կողքին է եղել Լոս Անջելեսի հիվանդանոցում, երբ բժիշկները հայտնել են, որ նրան հաշված օրեր են մնացել:

«Վանեսն իր կյանքի համար պայքարել է իսկական չեմպիոնի պես: Անչափ ցավալի է  հայտնել, որ նա այլեւս մեզ հետ չէ: Նա ամեն ինչ է փորձել, անգամ բուժման նպատակով մեկնել է Մեքսիկա, բայց վերջին կես տարին, իսկապես, ծանր էր: Երբ Վանեսին վերջին անգամ տեսա, արդեն հասկանում էր, որ իր ժամանակը սպառվում է: Ինձ խնդրեց հոգ տանել իր ընտանիքի մասին, ամեն ինչի համար միմյանց շնորհակալություն հայտնեցինք ու հրաժեշտ տվեցինք: Վանեսն այնքան բացառիկ մարդ էր, ոսկե սիրտ ուներ: Թող հանգչի խաղաղությամբ» ,-The Ring-ին ասել է Քալանթարյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին