Հոկտեմբեր 13, 2025
95 դիտում

Կարեն Չուխաջյանը նոկաուտով հաղթել է 2-րդ ռաունդում ու 2 գոտի նվաճել


Լուսանկարը` champion.com.ua


Կիսամիջին քաշային կարգում հանդես եկող եւ Ուկրաինան ներկայացնող Կարեն Չուխաջյանը Ռիգայում տեղի ունեցած բռնցքամարտի երեկոյի ընթացքում տպավորիչ հաղթանակ է տարել:




Նա 2-րդ ռաունդում նոկաուտով հաղթել է արգենտինացի Ջոլ Մարկոս Մաֆաուդային եւ պաշտպանել WBO International գոտին ու նվաճել IBF International-ը: 

«Դժվար է գնահատել սեփական ելույթը: Նպատակս էր վստահ հաղթել ու նվաճել տիտղոսները, ինչին էլ հասա: Չէի որոշել նոկաուտով հաղթել, թեեւ մտածում էի, որ եթե դա տեղի ունենա, ապա միայն մենամարտի երկրորդ հատվածում: Իսկ ինչ վերաբերվում է նոկաուտին, մի քանի դիպուկ հարված հասցրի, ինչի հաշվին էլ ստացվեց արագ հաղթանակ գրանցել: Մրցակիցս բարձրակարգ բռնցքամարտիկ է», -հաղթանակից հետո պատմել է Չուխաջյանը:  

29-ամյա բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում իր 26-րդ հաղթանակն է տարել ու 14-րդ անգամ մրցակիցներին նոկաուտ ուղարկել:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին