Ստամբուլում կայացել է IBA Pro 7 պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոն, որի ժամանակ հանդես է եկել նաեւ Հովհաննես Բաչկովը։
Նրա մրցակիցը եղել է Հարավաֆրիկայն Հանրապետության ներկայացուցիչ Քսոլիսանի Նդոնգենին։ Թեթեւ քաշային կարգում 32-ամյա Բաչկովը 9-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտի է ենթարկել մրցակցին ու տիրացել IBA International գուտուն։ Բաչկովը նաեւ հաջողությամբ պաշտպանել է WBA Continental տիտղոսը։
Մենամարտից հետո Բաչկովը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնել են իրեն պատրաստվել ու լավ մոտենալ հանդիպմանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: