exclusive
579 դիտում

Անի Հովսեփյանն Աշխարհի առաջնությունը բաց կթողնի սեփական որոշմամբ


Լուսանկարը` IBA


Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանը որոշել է բաց թողնել Սերբիայում կայանալիք բռնցքամարտի Աշխարհի առաջնությունը:

Mediamax Sport-ին բռնցքամարտիկն ասել է, որ դա անելու համար շատ լուրջ պատճառներ ունի:

«Մրցաշարին չեմ մասնակցելու սեփական որոշմամբ, իսկ պատճառների մասին կբարձրաձայնեմ առաջիկայում»,- նշել է նա:


Աշխարհ առաջնությունում հանդես են գալու Անուշ Գրիգորյանը (50 կգ), Եկատերինա Սիչեւան (54 կգ), Էլիդա Քոչարյանն (60 կգ) ու Սոնա Հարությունյանը (63 կգ):

Մեր ընտրանին