Երեւանում կայացած «IBA-ի չեմպիոնների գիշեր» բռնմցքամարտի երեկոյի ընթացքում Դավիթ Չալոյանը պրոֆեսիոնալ ռինգում իր 2-րդ հաղթանակն է տարել։
Նա գերծանր քաշային կարգի IBA-ի «Ուժեղագույն ընտրանու» 1/4 եզրափակչում մրցել է ռուս Վիտալի Խուդակովի հետ ու հաղթել մրցավարների որոշմամբ։
Հայաստանի վեց ներկայացուցիչներից հաղթանակ են տարել եւս երեքը։ Նարեկ Մանասյանը նույնպես տպավորիչ կերպով 6 ռաունդ տեւած պայքարում գերազանցել է նիգերացի Օսթին Նամդիին։ Գուրգեն Մադոյանը մրցել է փորձառու ուզբեկ մրցակցի հետ ու հաղթել մրցավարների որոշմամբ։
Հայերից առաջին հաղթանակը գեղեցիկ ոճով տարել է Արթուր Բազեյանը, որը մեծ առավելությամբ ուժեղ է եղել ալբանացի Արդիթ Մուրջայից։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: