Հովհաննես Բաչկովը երկարատեւ դադարից հետո նորից վերադարձել է ռինգ ու Դուբայում կայացած պրոֆեսիոնալ մենամարտում հաղթանակ տարել:
Նա հանդիպել է Սվահիբու Ռամադհանին (Տանզանիա) ու առավելության հասել մրցակցի նկատմամբ:
«Շնորհակալություն բոլորին, ովքեր սպասել են, անհանգստացել ու երկրպագել ինձ: 1,5 տարվա դադարից հետո նորից վերադարձել եմ»,- սոցկայքերում գրել է Բաչկովը:
Բռնցքամարտիկը ձեռքի վնասվածք ուներ եւ վիրահատության էր ենթարկվել, որի պատճառով չէր կարողացել նաեւ պայքարել Օլիմպիական ուղեգրի համար:
Եվրոպայի չեմպիոնը, Աշխարհի եւ Օլիմպիական բրոնզե մեդալակիրը պրոֆեսիոնալ ռինգում իր 6-րդ հանդիպումն է անցկացրել ու նույնքան էլ հաղթանակ գրանցել:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: