Դեկտեմբեր 27, 2024
156 դիտում

3-րդ մեդալը երիտասարդական ԱԱ-ում. Էրիկ Առստամյանն ուժեղ էր ադրբեջանցի մրցակցից


Լուսանկարը` IBA


Երիտասարդ բռնցքամարտիկները եւս 2 մեդալ են նվաճել Բուդվայում ընթացող Աշխարհի առաջնությունում։

Մինչեւ 57 կգ քաշային կարգի 1/4 եզրափակչում Էրիկ Առստամյանը պարտության է մատնել ադրբեջանցի մրցակցին։ Թեեւ առաջին ռաունդում Թաղի Նասիբովն է առավելություն ստացել, սակայն Առտամյանին հաջողվել է մյուս երկու ռաունդներում վստահ գործել ու գերազանցել նրան։

 

Կամային հաղթանակ է տոնել նաեւ մինչեւ 60 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանը, ով իր համառության շնորհիվ հաղթել է ալբանացի Ադամ Մակային։ 

 

Երկու բռնցքամարտիկներն էլ կիսաեզրափակիչում են եւ ապահովել են առնվազն բրոնզե մեդալ։ Ավելի վաղ այդ փուլ էր դուրս եկել Ռաֆայել Ներսիսյանը (63,5 կգ)։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին