Դեկտեմբեր 27, 2024
497 դիտում

Երիտասարդական ԱԱ-ում եւս 4 բռնցքամարտիկ է հաղթանակ տոնել


Լուսանկարը` IBA


Բուդվայում շարունակվող Աշխարհի երիտասարդական առաջնությունում եւս 4 հայ բռնցքամարտիկ է հաղթանակ տոնել:

Մինչեւ 57 կգ քաշային Էրիկ Առստամյանը 3 անգամ նոքդաունի է ենթարկել թուրք Ֆիդան Սակռիին, որից հետո մրցավարը արձանագրել է նրա տեխնիկական նոկաուտով հաղթանակը:

Բացահայտ առավելությամբ ուժեղ է եղել նաեւ մինչեւ 80 կգ քաշային Արմեն Պողոսյանը, որը պարտության է մատնել Մոնտենեգրոյի ներկայացուցչին։

Իրենց մենամարտերը հաղթանակով են ավարտել նաեւ Արշակ Բաբլումյանն (71 կգ) ու Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ):

Այսօր ռինգ դուրս կգա եւս 4 բռնցքամարտիկ, Ռաֆայել Ներսիսյանը (63.5 կգ) կպայքարի 1/4 եզրափակիչի ուղեգրի համար։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին