Դեկտեմբեր 27, 2024
565 դիտում

3 հայ բռնցքամարտիկներ պրոֆեսիոնալ ռինգում մեկնարկել են տպավորիչ հաղթանակով


Լուսանկարը` IBA

Լուսանկարը` IBA

Լուսանկարը` IBA

Լուսանկարը` IBA

Լուսանկարը` IBA

Լուսանկարը` IBA

Լուսանկարը` IBA

Լուսանկարը` IBA

Լուսանկարը` IBA

Լուսանկարը` IBA

Լուսանկարը` IBA

Լուսանկարը` IBA

Լուսանկարը` IBA

Լուսանկարը` IBA

Լուսանկարը` IBA

Լուսանկարը` IBA


Հայաստանի հավաքականի 3 բռնցքամարտիկներ տպավորիչ հաղթանակով են մեկնարկել պրոֆեսիոնալ ռինգում։

Նրանք Երեւանում մասնակցել են «IBA-ի չեմպիոնների գիշեր» բռնցքամարտի երեկոյին: Արթուր Բազեյանը պարտության է մատնել մոլդովացի Վիկտոր Վակուլիային։ 6-րդ ռաունդի վերջում նրա դիպուկ հարվածաշարի ժամանակ մրցավարը դադարեցրել է մենամարտն ու տեխնիկական նոկաուտով հաղթանակը շնորհել Բազեյանին։

Շատ լավ տեսք է ունեցել ու վրացի Օթարի Գոգոբերաշվիլիին գերազանցել է նաեւ Ռաֆայել Հովհաննիսյանը։

Հատկապես տպավորիչ է ստացվել գերծանր քաշային Դավիթ Չալոյանի հաղթանակը։ Արդեն 2-րդ ռաունդում նրա հուժկու հարվածաշարի արդյունքում մինչ այդ անպարտելի պակիստանցի Թեյմուր Խանը հայտնվել է ռինգի հատակին: Չալոյանը դուրս է եկել PRO աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ։

Երեկոյի գլխավոր մենամարտում էլ նոկաուտով հաղթանակ է տոնել վերջերս Հայաստանի քաղաքացիություն ստացած Մուրադ Գասիեւը, որն ուժեղ է եղել Կիմ Լյունգվիստից։

Երեկոյի միակ պարտությունը հայերից կրել է Բարեղամ Հարությունյանը, հաղթանակը շնորհվել է Ղրղզստանից նրա մրցակցին, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին