Դեկտեմբեր 27, 2024
279 դիտում

Երիտասարդական ԱԱ-ում հայ բռնցքամարտիկները մեկնարկել են հաղթանակով


Լուսանկարը` IBA


Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում մեկնարկել է բռնցքամարտի երիտասարդական Աշխարհի առաջնությունը։

Առաջին օրը Հայաստանն ունեցել է չորս ներկայացուցիչ, բոլորն էլ հաղթանակ են տարել։

Էրիկ Առստամյանն (57 կգ) ուժեղ է եղել վրացի մրցակցից, Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ) գերազանցել է գերմանացի, իսկ Ռաֆայել Ներսիսյանը(63,5 կգ)՝ ղրղզ բռնցքամարտիկներին։ Արթուր Ավետիքյանի(54 կգ) մրցակիցը հրաժարվել է մենամարտից, Ավետիքյանը մենամարտ ունի նաեւ այսօր։

Նրանից բացի այսօր ռինգ դուրս կգան Վաղարշակ Քեյանը (48 կգ), Արշակ Բաբլումյանը (71 կգ) եւ Ալբերտ Հարությունյանը (75 կգ)։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին