Հոկտեմբերի 26-ին Հայաստանում կանցկացվի պրոֆեսիոնալ բռնցքամարտի խոշոր երեկո։
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի եւ IBA-ի համագործակցության արդյունքում կկայանա մեծ մրցանակային ֆոնդով «IBA-ի չեմպիոնների գիշեր» մրցաշարը։ Գլխավոր մենամարտում ուժերը կչափեն վերջերս Հայաստանի քաղաքացիություն ստացած Մուրադ Գասիեւը եւ պարտություն չունեցող Կեմ Յունգկվիստը (Դանիա)։
Երեկոյի ընթացացքում ռինգ դուրս կգան նաեւ Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկները։ Օլիմպիական խաղերի մասնակից Դավիթ Չալոյանը կանցկացնի պրոֆեսիոնալ բռնցքամարտի Աշխարհի գավաթի 1/4 եզրափակիչի մենամարտ, նրա մրցակիցը կլինի ռումինացի Ֆիլիպ Կրիստիանը։
Մենամարտեր կանցկացնեն նաեւ Եվրոպայի փոխչեմպիոններ Բարեղամ Հարությունյանը, Ռաֆայել Հովհաննիսյանն ու Արթուր Բազեյանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: