Դեկտեմբեր 27, 2024
332 դիտում

5 հայ բռնցքամարտիկ կպայքարի Մ-22 տարեկանների ԵԱ-ի ոսկե մեդալների համար


Լուսանկարը` EUBC


Մ-22 տարեկանների Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում հանդես եկած Հայաստանի հավաքականի բոլոր 5 բռնցքամարտիկներն էլ հաղթանակ են տարել:

Երկրորդ տարին անընդմեջ եզրափակչում է Էլիդա Քոչարյանը (60 կգ), որը երեկ ուժեղ է եղել Աննա Սորոկինայից: Չեմպիոնական տիտղոսը կփորձի պաշպանել նաեւ Ռուսլան Ասլիկյանը (57 կգ), որն առավելության է հասել թուրք Մեհմետ Չինարի նկատմամբ:

Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ) կիսաեզրափակչում հաղթել է իռլանդացի Անտոնիո Դո Սանտոյին, Արթուր Սահակյանը (60 կգ)՝ անգլիացի Ջեք Դրիդենին, իսկ Հարություն Հակոբկոխյանն (57 կգ) ուժեղ է եղել բուլղարացի Ռումեն Ռումենովից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին