Նոյեմբեր 24, 2024
219 դիտում

Մ-22 տ. կիսաեզրափակչում Հայաստանն ունի 5 բռնցքամարտիկ


Լուսանկարը` Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա


Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Բուլղարիայում շարունակվող Մ-22 տարեկանների Եվրոպայի առաջնությունից կվերադառնա 5 մեդալով, մնում է պարզել դրանց գույնը:

Երեկ տեղի ունեցած քառորդ եզրափակիչներում հաղթանակ է տարել 4 բռնցքամարտիկ: Կիսաեզրափակչում են Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Ռուսլան Ասլիկյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ) եւ Հարություն Հակոբկոխյանը (57 կգ)։

Ավելի վաղ այդ փուլ էր դուրս եկել Էլիդա Քոչարյանը (60 կգ), նա այսօր մրցելու է Աննա Սորոկինայի հետ: Գարբոյանը հանդիպելու է իռլանդացի Անտոնիո Դո Սանտոյի հետ, Ասլիկյանը՝ թուրք Մեհմետ Չինարի:

Սահակյանի մրցակիցը լինելու է անգլիացի Ջեք Դրիդենը, իսկ Հակոբկոխյանինը՝ բուլղարացի Ռումեն Ռումենովը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին