Նոյեմբեր 24, 2024
179 դիտում

Էլիդա Քոչարյանը Մ-22 տ. ԵԱ-ում մեկ հաղթանակով մեդալ է ապահովել


Լուսանկարը` EUBC


Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի մինչեւ 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել։

Մրցաշարի գործող չեմպիոն Էլիդա Քոչարյանը (60 կգ) կփորձի պաշտպանել իր տիտղոսը: Նա Եվրոպայի առաջնությունում մեկնարկել է 1/4 եզրափակչից ու հաղթել վրացի Լանա Բոլկվաձեին: Բռնցքամարտիկը կիսաեզրափակչում է ու առնվազն բրոնզե մեդալ ունի:

Հոկտեմբերի 16-ին կիսաեզրափակիչ դուրս գալու եւ մեդալ ապահովելու համար կպայքարեն տղաները։ 1/4 եզրափակչում Հայաստանն ունի 8 բռնցքամարտիկ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին