Դեկտեմբեր 27, 2024
411 դիտում

ԵԱ-ում հայ բռնցքամարտիկները գրանցել են հերթական հաղթանակները


Լուսանկարը` Մեդիամաքս


Սոֆիայում ընթացող մինչեւ 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում երեկ հայ բռնցքամարտիկները հերթական հաղթանակներն են գրանցել:

Լուսինե Գեւորգյանն (48 կգ) ուժեղ է եղել հույն Ամալյա Ֆոտեյնատուից, Արթուր Սահակյանը (60 կգ)՝ Անդրեյ Բարսանեսկուից (Ռումինիա):

Հաղթանակով է մեկնարկել նաեւ Եվրոպայի գործող չեմպիոն Ռուսլան Ասլիկյանը (57 կգ), նա առավելության է հասել հունգարացի Վալենտին Կոլոսզարի նկատմամբ։

Հարություն Հակոբկոխյանը երկրորդ մենամարտն է անցկացրել։ Նա մինչեւ 67 կգ քաշային կարգում հաղթել է Կոսովոյի ներկայացուցիչ Լորիս Իդրիսին։

Պայքարը լքել են Ջուլյա Լալայանը (57 կգ) եւ Գարիկ Անտանոսյանը (75 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին