Դեկտեմբեր 27, 2024
409 դիտում

Հայ բռնցքամարտիկները Գեորգի Կանդելակիի մրցաշարից կվերադառնան մեդալներով


Լուսանկարը` IBA


Վրաստանի Գորի քաղաքում ավարտվել է Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Գեորգի Կանդելակիի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարը, որին մասնակցում էր նաեւ Հայաստանի հավաքականը։

Բռնցքամարտի ֆեդերացիայից տեղեկանում ենք, որ մրցաշարի ոսկե մեդալակիրներ են դարձել Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Նարեկ Զախարյանը (71 կգ) եւ Աղվան Ալեքսանյանը (80 կգ)։ 

 

Հովհաննես Հարությունյանը (48 կգ), Ռուսլան Ասլիկյանը (54 կգ), Արես Հակոբյանը (67 կգ) ու Գարիկ Անթանոսյանը (75 կգ) կանգնել են պատվոհարթակի երկրորդ ասիճանին։


Ավելի վաղ Արեն Ասլամազյանը, Յուրա Բաբլումյանը եւ Հենրի Ճղրիկյանը դարձել էին բրոնզե մեդալակիրներ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին