Բանգկոկում այսօր մեկնարկել է բռնցքամարտի Օլիմպիական վարկանշային վերջին մրցաշարը։
Հայաստանի հավաքականից առաջինը ելույթ է ունեցել Գուրգեն Մադոյանը (71 կգ)։ Նա որակավորման փուլում ակնհայտ առավելություն է ունեցել հույն Խրիստոս Կարաիտիսի նկատմամբ ու անցել հաջորդ փուլ։ Այս քաշային կարգում Փարիզի ուղեգրեր կնվաճի ընդամենը 5 բռնցքամարտիկ։
Այսօր երեկոյան մրցահերթում ռինգ դուրս կգա Արթուր Բազեյանը (57 կգ)՝ հանդիպելով Իմադ Ազուին (Մարոկկո)։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: