Դեկտեմբեր 26, 2024
1149 դիտում

Հայաստանի պատանեկան թիմը երեւանյան ԱԱ-ում հանդես կգա 19 բռնցքամարտիկով


Լուսանկարը` Photolure


Երեւանում այսօր մեկնարկում է բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Աշխարհի առաջնությունը։

Բացումը կայանալու է 19։00-ին «Միկա» մարզադահլիճում, իսկ մուտքն ազատ է։

Հայաստանի տղաների ընտրանին ԱԱ-ում հանդես է գալու 16 մասնակցով։ ԿԳՄՍ-ն հայտնում է, որ ԱԱ-ում ելույթ կունենան Առնո Դարչինյանը (46 կգ), Վաղարշակ Քեյանը (48 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Արեն Խառատյանը (52 կգ), Վահագն Գալստյանը (54 կգ), Տիգրան Մակիչյանը (57 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Ալիկ Կճոյանը (63 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ), Սամվել Սիրամարգյանը (70 կգ), Ալբերտ Հարությունյանը (75 կգ), Հայկ Ղահրամանյանը եւ Տիգրան Խաչատրյանը (80 կգ):

Աղջիկների պայքարում Հայաստանը կունենա 3 ներկայացուցիչ՝ Հեղինե Պետրոսյան (48 կգ), Քրիստինե Թորոսյան (52 կգ), Էլեն Պապյան (54 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին