Դեկտեմբեր 22, 2024
707 դիտում

Էլիդա Քոչարյանը եւ Ռուսլան Ասլիկյանը դարձել են Մ-22 տ. Եվրոպայի չեմպիոններ


Լուսանկարը` EUBC


Բուդվայում ավարտված մինչեւ 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հայ բռնցքամարտիկները նվաճել են 2 ոսկե, 1 արծաթե ու 3 բրոնզե մեդալներ:

Չեմպիոններ են հռչակվել Էլիդա Քոչարյանը (60 կգ) եւ Ռուսլան Ասլիկյանը (57 կգ):

Քոչարյանը ոչ մի շանս չի տվել ռումինացի Անդրեա Մարինին, իսկ Ասլիկյանն ուժեղ է եղել ադրբեջանցի Նիյատ Հուսեյնովին: Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ) եզրափակչում զիջել է ու դարձել արծաթե մեդալակիր:

Պատվոհարթակի 3-րդ աստիճանին էլ կանգնել են Սոնա Հարությունյանը (63 կգ), Էրիկ Իսրայելյանը (60 կգ) եւ Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին