Հուլիս 27, 2024
810 դիտում

Մ-22 տ. ԵԱ-ում 4 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել կիսաեզրափակիչ


Լուսանկարը` IBA


Բուդվայում ընթացող բռնցքամարտի մինչեւ 22 տարեկանների Եվրոպայի առաջնության քառրոդ եզրափակչում հանդես եկած 8 հայ բռնցքամարտիկից 4-ը շարունակում է պայքարը:

Նրանք դուրս են եկել կիսաեզրափակիչ եւ ունեն առնվազն բրոնզե մեդալներ: Ռուսլան Ասլիկյանը (57 կգ) 3:2 հաշվով ուժեղ է եղել Ալեն Ռուստեմովսկուց (Մակեդոնիա), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) 5:0 հաշվով ոչ մի շանս չի տվել խորվաթ Պետեր Լեշկուրին, իսկ Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ)՝ նույն հաշվով Ռոբերտ Պետերին (Ռումինիա): Վստահ հաղթանակ է գրանցել նաեւ Էրիկ Իսրայելյանը (60 կգ), որն ուժեղ է եղել բելառուս Վլադիսլավ Սմալովսկուց:

Ավելի վաղ կիսաեզրափակիչ էին դուրս եկել նաեւ Էլիդա Քոչարյանը (60 կգ) եւ Սոնա Հարությունյանը (63 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին