Բուդվայում ընթացող մինչեւ 22 տարեկանների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նոկաուտով հաղթանակ է գրանցել:
Մինչեւ 92 կգ քաշային կարգում Հենրիկ Ճղրիկյանը (92 կգ) հանդիպել է վրացի Ջումկա Ջայանի հետ ու վստահ առավելության հասել: 3-րդ ռաունդում նրա ուժեղ հարվածից հետո մրցակիցը նոկաուտի է ենթարկվել:
Այսօր ԵԱ-ում ելույթ է ունենալու 4 հայ բռնցքամարտիկ: Արթուր Շահբազյանը (63,5 կգ) հանդիպելու է Ավստրիան ներկայացնող Արսեն Չաբյանի հետ, Նարեկ Զախարյանի (71 կգ) մրցակիցը ռուս Դմիտրի Զախարովն է, Արարատ Հարությունյանինը (67 կգ)՝ Գարեթ Գիֆորդը (Իռլանդիա), իսկ հունգարացի Ռոբերտ Չիկին բաժին է ընկել Էրիկ Իսրայելյանին (60 կգ):
Առաջնության մեկնարկային օրը հաղթանակներ էին գրանցել Ռուսլան Ասլիկյանը (57 կգ) եւ Զախարյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: